ԽԱՉԻԿ
ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Իքս Գրուպ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ,
«Իքս Գրուպ» ընկերության հիմնադիր
  • Անուն, Ազգանուն,Հայրանուն
    Խաչիկ Խաչատրյան Սերգեյի
  • Ծննդյան տարեթիվը և վայրը, քաղաքացիությունը`
    1964թ. ք. Կիրովաբադ
    հայ
  • Կրթություն՝ Երևանի թիվ 28 միջնակարգ դպրոց
    Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ
    Երևանի պետական համալսարան
  • Ծառայություն զինված ուժերում
    մասնակցություն մարտական գործողություններին ՝ Խորհրդային բանակի շարքերում
    Անդրկովկասյան ռազմական շրջանային մարզական զորամաս
    «Սասնա ծռեր» ջոկատի մարտիկ
  • Պետական և այլ պարգևներ ՝
    1983թ. — հրաձգության սպորտի վարպետի կոչում
    2001թ. պատվոգիր «Սալամոն ակումբ»-ի կողմից
    2004 թ.-Ռուսաստանի Դաշնություն ՝ նվիրված Արմավիրի սահմանապահների 80-ամյակին
  • Աշխատանքային գործունեություն՝
    Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի կենտրոնական կոմիտե ՝ մարզիչ 1991-1998թթ.
    Աշխատել է Մոսկվայի բիզնեսի ոլորտում 1998թ.
    Այսօրվանից “Վալենսիա” ՀՁ ՍՊԸ հիմնադիր
    “X Գրուպ” — ից իրավաբանական անձանց միջազգային միության ստեղծում

ՈՒՂԵՐՁ

Գաղափարն իրականության վերածելը գերագույն հաճույք է: Երբ ամեն աշխատակից իր տեղում է և սիրում է այն աշխատանքը, որ ինքն է կատարում, ուրեմն ամեն ինչ հնարավոր է:

Այս խոսքերն ամրագրվել են «Իքս Գրուպ» ընկերության անցած ճանապարհով: Մանրածախ առևտրից մինչև մեծածավալ արտադրություն, հյուրանոցային համալիրից մինչև շինարարություն, ահա այսպես բազմազան են մեր գործունեության ոլորտները և , այո, հաջողակ: Այս ամենն իհարկե մի մեծ անձնակազմի տիտանական աշխատանքի, ինչպես նաև հավատարիմ և բանիմաց գործընկերների առկայության արդյունք է: Մենք մեր հաջողությունները չենք բարձրաձայնում, միայն գրանցում ենք, քանի որ ամեն մի նոր նվաճում հիմք է հաջորդի: Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մաս են կազմում «Իքս Գրուպ» մեծ ընտանիքի և հավաստիացնում եմ,  որ  «Իքս Գրուպ»-ը շարունակելու է կատարելագործվել, քայլել ժամանակին համընթաց, բացահայտել և նվաճել նոր հորիզոններ: