ՄԵՐ
ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

X Group հոլդինգի նպատակն է ամենօրյա աշխատանքի միջոցով հասնել հզոր արտադրություն ունեցող Հայաստանի ստեղծմանը, զարկ տալ տնտեսության զարգացմանը Հայաստանի բոլոր կետերում, հնարավորինս շատ քաղաքացիների ապահովել աշխատատեղերով ու ցույց տալ աջակցություն։

ՀԱՋՈՂՎԱԾ
ՆԱԽԱԳԾԵՐ

Շնորհիվ նվիրված և պատասխանատու աշխատանքի՝ X Group հոլդինգը կյանքի է կոչել մի շարք հաջողված նախագծեր, որոնք տվել են իրենց դրական արդյունքները և ճանապարհ բացել նոր նվաճումների համար։

ՀԱԶԱՐԱՎՈՐ
ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ

X Group հոլդինգը, ներառելով լայնածավալ գործունեություն ծավալող մի շարք ընկերություններ, հազարավոր քաղաքացիների ապահովում է աշխատատեղերով և ունի մեծ թիմ։ Դուք նույնպես կարող եք դառնալ այս մեծ ընտանիքի անդամը։

ՄԵՐ ՄԱՍԻՆ

2000 թվականի հունվարի 19-ին պաշտոնապես հիմնադրվեց «Իքս Գրուպ» ընկերությունը: Իր գործունեության ողջ ընթացքում «Իքս Գրուպ»-ն աչքի է ընկել իր համարձակությամբ ու ժամանակից առաջ ընկնելու զարմանալի բնավորությամբ, մշտապես թարմ, նորարարական գաղափարներով, որոնք իրականություն դարձնելու համար հարկավոր էր անցնել դժվար ու երկար ճանապարհ: Հետագայում արդեն հաջողությամբ իրականացված այդ նախաձեռնությունները շատերի համար օրինակ ու խթան են հանդիսացել: Եվ այս գործում անուրանալի է «Իքս Գրուպ»-ի հիմնադիր Խաչիկ Խաչատրյանի մեծ ներդրումն ու կատարած հսկայածավալ աշխատանքը: Տարիների ընթացքում ընկերության գործունեության շրջանակը գնալով ընդլայնվել է, և այսօր ներառում է այնպիսի կարևոր ոլորտներ, ինչպիսիք են հյուրանոցային, մարզաառողջարանային ծառայությունները, թռչնաբուծությունը, շինարարությունը, արտադրությունը, մանրամեծածախ վաճառքը, ֆրանչայզինգը: Ներկայումս «Իքս Գրուպ»-ը գործունեություն է ծավալում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Ընկերության կազմի մեջ են մտնում տարածաշրջանում ամենամեծ թռչնաֆաբրիկան, ամենամեծ զվարճանքների կենտրոնն իր ջրային ատրակցիոններով, կահույքի ամենամեծ խանութ-սրահը: Հաղթահարելով տարբեր խոչընդոտներ, կոտրելով կարծրատիպեր, իր վրա կրելով առաջամարտիկի ծանր բեռը` «Իքս Գրուպ» ընկերությունը մշտապես առաջ է շարժվել` երբեք չդոփելով, կանգ չառնելով տեղում, և նրա բոլոր նախաձեռնությունները եղել են ի շահ մեր հայրենիքի` պատիվ և ճանաչում բերելով մեր երկրին:

Play Video

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ
0
ՊՐՈԵԿՏ
0

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արդեն երկար տարիներ նվիրված և անընդհատ աշխատանքի արդյունքում X Group հոլդինգի մեծ թիմը կարողացել է ընդլայնել իր զարգացման և համագործակցությունների շրջանակը և մշտապես ներկայանալ նորություններով, ձեռքբերումներով և ապագայի ավելի վառ հեռանկարով։

ԱՇԽԱՏԱՏԵՂ
0
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
0
ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
0

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ

«Կլայկ» կահույքի սրահների ցանցն իր նորաբաց մասնաճյուղերում աշխատանքի է հրավիրվում փորձառու խանութ-սրահի պատասխանատուների։
Պարտականություններ
•Կազմակերպել և ղեկավարել խանութի աշխատանքները:
•Օժանդակել կազմակերպության վաճառքի կազմակերպմանը:
•Իրականացնել շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն:
•Աշխատակազմի ղեկավարում, թրեյնինգների կազմակերպում:
•Հաճախորդներին տրամադրել ամբողջական տեղեկատվություն վաճառվող տեսականու վերաբերյալ:
•Ապահովել խանութ-սրահում ապրանքների ճշգրիտ դասավորությունը:
•Ընդլայնել գործարար կապեր:
•Ներգրավել նոր կորպորատիվ հաճախորդներ:
Պահանջներ
•Բարձրագույն կրթություն:
•Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ:
•Համակարգչային գրագիտություն:
•Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն:
•Պատասխանատվության բարձր զգացում:
Էլ.հասցե՝ hr@klaik.am
Հեռ.`091 40 37 35, 091 29 06 60

«Կլայկ» կահույքի սրահների ցանցը աշխատանքի է հրավիրում ներմուծման մենեջերի:
Պարտականություններ.
•Ապրանքատեսականու ներմուծման աշխատանքների կատարում:
•Մատակարարների շուկայի վերլուծություն և մոնիթորինգ:
•Փնտրել նոր ապրանքատեսականի:
•Կատարել համեմատություններ և գտնել գնային լավագույն տարբերակը:
•Կազմակերպել ներմուծումը՝ փաստաթղթային ձևակերպումից սկսած:
•Անհրաժեշտ ապրանքների գնման պահանջների և առաջարկների մշակում:
•Ապրանքների պատվերների կազմակերպում:
Պահանջներ
•Բարձրագույն կրթություն:
•Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է:
•Վերլուծական մտածողություն:
•Արագ ընկալելու և կողմնորորշվելու կարողություն:
•Պատասխանատվության բարձր զգացում:
•Թիմում աշխատելու կարողություն:
•Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների վարժ իմացություն:
•Համակարգչային գրագիտություն:
Էլ.հասցե՝ hr@klaik.am
Հեռ.`091 40 37 35, 091 29 06 60

«Կլայկ» կահույքի սրահների ցանցն աշխատանքի է հրավիրում ադմինիստրատիվ ղեկավարի:
Պարտականություններ
•Կազմակերպել և կոորդինացնել ցանցի աշխատանքները:
•Մասնակցել տարբեր մրցույթների (տենդերների):
•Լինել կազմակերպության ներկայացուցիչը ընկերությունների հետ գործնական հանդիպումներին:
•Իրականացնել աշխատանքներ պետական կառույցների հետ:
•Վարել փաստաթղթաշրջանառություն:
•Կազմակերպել սպասարկման որակի բարձրացմանն ուղղված աշխատանքներ:
•Իրականացնել որոշակի վերահսկողություն աշխատակազմի նկատմամբ:
•Պլանավորել և կազմակերպել առօրյա աշխատանքային գործընթացը:
Պահանջներ
•Բարձրագույն կրթություն,
•թիմում արդյունավետ աշխատելու և աշխատակիցների թիմ ղեկավարելու կարողություն,
•ղեկավար պաշտոնում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
•արագ կողմնորոշվելու ունակություն,
• գերազանց կազմակերպչական հմտություններ,
•օտար լեզուների իմացություն,
•պատասխանատվության բարձր զգացում, պատրաստակամություն, սթրեսակայունություն և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ ընդունելու կարողություն,
•ժամանակի կառավարման հմտություն,
•գրագետ խոսք, բարեհամբույր մոտեցում,
բանակցությունների վարման գերազանց ունակութուն,
•զարգացած անալիտիկ մտածողություն և գործելաոճ,
•համակարգչային ծրագրերի տիրապետում:
Էլ.հասցե՝ hr@klaik.am
Հեռ.`091 40 37 35, 091 29 06 60

«Կլայկ» կահույքի սրահում պահանջվում է Էներգետիկ։ Պարտադիր է ունենալ Էլեկտրոանվտանգության 3–րդ, 4-րդ կարգի վկայական։
Դիմելու համար՝
Հեռ․ 091–40–37–35, 091–29–06–60
Էլ․հասցե. hr@klaik.am

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

X Group հոլդինգի կազմի մեջ մտնում են հետևյալ ընկերությունները՝