Ամեն տարի Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության ազգային միությունը շնորհում է 10 լավագույն բրենդերի բարձր մասնագիտական մրցանակներ: Այս անգամ, անկախ փորձաքննության արդյունքում, “Լավագույն որակ” անվանակարգում հաղթող ճանաչվեց «Էկո» ապրանքանիշի կորնիշոն-ճուտը:
“Արաքս թռչնաֆաբրիկան” միակ արտադող ընկերությունն է Հայաստանում, որ իրավունքէ ստացել թռչնամսի արտահանում իրականացնել Մաքսային միության երկրներ և հարևան Վրաստան: Թռչնաֆաբրիկան զբաղվում է ձվի և հավի մսի արտադրությամբ և վերամշակումով` ապահովելով ամբողջական արտադրական ցիկլ: Սեփական հզորություննեևը թույլ են տալիս իրականացնել ամբողջ գործընթացը` սկսած մեկ օրեկան ճտերի աճեցումից, մինչև բրոյլեր ճտերի սպանդ և վաճառք: “Արաքսթռչնաֆաբրիկան” հանդիսանում էՀայաստանի շուկայում իր ոլորտը ներկայացնող ընկերություններից բացարձակ առաջատար:
ԲՐԵՆԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Կազմակերպությունը հիմնադրվել է 1978թ-ին` «Ջրառատ» թռչնաֆաբրիկայի հիմքի վրա, որը ոչ միայն հանրապետությունում, այլ նաև ամբողջ Անդրկովկասում հանդիսանում էր խոշորագունը:2001թ-ին թռչնաֆաբրիկան ընդգրկվեց X-Group միջազգային ընկերության կազմի մեջ: Սա սկիզբ դրեց արտադրական սարքավորումների ու հոսքագծերի վերազինմանը: Այդ նույն տարվա ընթացքում սկիզբ դրվեց նաև «Արաքս» ապրանքանիշիթռչնամսի արտադրությանը: Կարճ ժամանակում այն ձեռք բերեց սպառողների վստահությունը: Իսկ 2003թ-ին Մոսկվայում կայացած թռչնաբուծական ու թռչնամսի վերամշակման միջազգային ցուցահանդեսին ներկայացնելով բրոյլերներ և հավի մսից կիսաֆաբրիկատներ՝ ապրանքանիշն արժանացավ Գրանպրիի և «Куриный король» պատվավոր կոչմանը: 2009թ-ի օգոստոսին, հաշվի առնելովշուկայի պահանջարկը, մեծածավալ ներդրումների ու վերազինման շնորհիվ թռչնաֆաբրիկան ներակացավ սպառողին նաև ին նոր «Էկո» ապրանքանիշով: Այն նոր չափանիշ սահմանեց սննդի ոլորտում: Ներկայումս ընկերությունը շարունակում է ավելացնել արտադրության ծավալները` ընդլայնելով առաջարկվող արտադրանքի տեսականին: Թողարկվում է կիսաֆաբրիկատների մեծ տեսականի և մեկնարկել է երշիկեղենի և ծխեցրած հավերի արտադրությունը:

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ և ՈՐԱԿ
Արտադրական տարածքները գտնվում են Արարատյան գեղատեսիլ դաշտավայրում: Հենց այստեղ է արտադրվում բարձրորակ և էկոլոգիապես մաքուր բնական արտադրանք: Ինչպես ասում է ընկերության գլխավոր տնօրեն Ցոլակ Մազմանյանը, թռչնաբուծարանի ժամանակակից սարքավորումները, վերամշակող լավագույն տեխնոլիգիաները, ինչպես նաև կեր արտադրող սեփական գործարանն ու լաբորատորիան ընկերության հաջողության գրավականն են:
Վերջերս սպանդանոցի արտադրամասը համալրվեց ՀՀ ում եզակի հանդիսացող եվրոպական նոր օդակաթիլային պաղեցման հոսքագծով: Այն թույլ տվեց նվազագույնի հասցնել թռչնամսում առկա ջրի քանակությունը, բարձրացնել միկրոբիոլոգիական անվտանգությունը և էլ ավելի բարձրացնել մսի օրգանոլեպտիկ հատկուրյունները:
“Արաքս թռչնաֆաբրիկան” օգտագործում է առանց հորմոնալ հավելումների և աճի խթանիչների կերեր: Այստեղ աշխատում են բարձր որակավորում ունեցող իրենց գործի գիտակ մասնագետներ, արտադրության բոլոր փուլերում խստորեն պահպանվում են սանիտարահիգիենիկ նորմերը: Այս ամենը միասին հնարավորություն է տալիս ստանալ որակյալ և անվտանգ արտադրանք: Ընկերության քաղաքականությունը ամբողջությամբ համապատասխանում է իր կարգախոսին` «Առողջ սնունդ` առողջ ապագա».

Բորիս Ժուրավսկիյ
