Ստեղծման օրվանից ի վեր մեր ընկերությունն իր գործունեության պարտադիր մաս է դարձրել հովանավորչությունը և բարեգործությունը: «Իքս Գրուպ»-ի բարի կամքի յուրաքանչյուր դրսևորում փոխհատուցվում է դրական էներգիայի մեծ հոսքով, որն էլ, փոխանցվելով մեր բոլոր աշխատակիցներին, նոր ձեռնարկումների հիմք է հանդիսանում:
Մենք օգնում ենք աղետներից տուժած և օթևանը կորցրած մարդկանց նորից հայտնվել տանիքի տակ և վերսկսել կյանքը, մենք աջակցում ենք մշակութային գործիչներին իրենց մտահղացումներն իրականացնելու գործում, որ ստեղծվեն նոր արժեքներ:
Բնապահպանական խնդիրներից մինչև աշխատատեղերի ստեղծում. բազմազան ու բազմաթիվ են մեր խնդիրները, սակայն մեր հավատն ու պատրաստակամությունը թույլ է տալիս աստիճանաբար լուծել դրանք:
Մենք հպարտ ենք, որ բարի գործ ենք կատարում:
- Հաղարծինում տեղի ունեցավ խաչաղբյուրի օծում
- Իրագործվեց հերոս զինծառայող Քյարամ Սլոյանի երազանքը
- «Իքս Գրուպ» ընկերության նվեր-հավկիթները` մանկատներին ու ծերանոցներին
- «Իքս Գրուպ» ընկերությունը տան տեր դարձրեց 2 ընտանիքի
- «Զատիկ»-ի սաներն այցելեցին «Արաքս» թռչնաֆաբրիկա. տեսանյութ
- «Իքս Գրուպ»-ի նվերը կենդանաբանական այգուն. տեսանյութ
- “Արաքս Թռչնաֆաբրիկա”-ի ակցիան սահմանապահ զինվորների համար
