Նոր հազարամյակի շեմին՝ 2000 թվականի հունվարի 19-ին, պաշտոնապես հիմնադրվեց «Իքս Գրուպ» ընկերությունը։ 20-ամյա գործունեության ողջ ընթացքում «Իքս Գրուպն» աչքի է ընկել իր համարձակությամբ ու ժամանակից առաջ ընկնելու զարմանալի բնավորությամբ, մշտապես թարմ, նորարարական գաղափարներով, որոնք իրականություն դարձնելու համար հարկավոր էր անցնել դժվար ու երկար ճանապարհ։ Հետագայում արդեն հաջողությամբ իրականացված այդ նախաձեռնությունները շատերի համար օրինակ ու խթան են հանդիսացել։
Եվ այս գործում անուրանալի է «Իքս Գրուպի» հիմնադիր Խաչիկ Խաչատրյանի մեծ ներդրումն ու կատարած հսկայածավալ աշխատանքը։
Տարիների ընթացքում ընկերության գործունեության շրջանակը գնալով ընդլայնվել է և այսօր ներառում է այնպիսի կարևոր ոլորտներ, ինչպիսիք են Հյուրանոցային, մարզաառողջարանային ծառայությունները, թռչնաբուծությունը, շինարարությունը, արտադրությունը, մանրա-մեծածախ վաճառքը, ֆրանչայզինգը։
Ներկայումս «Իքս Գրուպ»-ը գործունեություն է ծավալում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Ընկերության կազմի մեջ են մտնում տարածաշրջանում ամենամեծ թռչնաֆաբրիկան, ամենամեծ զվարճանքների կենտրոնը իր ջրային ատրակցիոններով, կահույքի ամենամեծ խանութ սրահների ցանցը, իսկ Ռուսաստանի Դաշնությունում՝ առաջին առևտրի կենտրոններից մեկը:
Հաղթահարելով տարբեր խոչընդոտներ, կոտրելով կարծրատիպեր, իր վրա կրելով առաջամարտիկի ծանր բեռը՝ «Իքս Գրուպ» ընկերությունը մշտապես առաջ է շարժվել, երբեք չդոփելով, կանգ չառնելով տեղում։ Եվ նրա բոլոր նախաձեռնությունները եղել են ի շահ մեր հայրենիքի, պատիվ ու ճանաչում բերելով մեր երկրին։
