XGroup-ի մասին

Բազմաոլորտ հոլդինգ՝ ավելի քան 30 տարվա փորձով

Արժեքի ստեղծում՝ յուրաքանչյուր ոլորտում

«Իքս Գրուպ» ընկերությունը գործունեություն է սկսել դեռևս 1998 թվականին, իսկ պաշտոնապես հիմնադրվել է 2000 թվականին։ Այսօր ընկերությունը գործունեություն է ծավալում Հայաստանում, Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում։

«Իքս Գրուպ»-ի կազմում ընդգրկված են տարածաշրջանի խոշորագույն թռչնաֆաբրիկան և ջրային ատրակցիոնը, Հայաստանում կահույքի խոշորագույն ցանցը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում գործող ամենահին մանկական առևտրի կենտրոնը։

30+
Տարվա փորձ
15+
Ընկերություններ
3
Երկիր
Խաչիկ Խաչատրյան

Հայացք դեպի ապագա

Գաղափարն իրականության վերածելը գերագույն հաճույք է: Երբ ամեն աշխատակից իր տեղում է և սիրում է այն աշխատանքը, որ ինքն է կատարում, ուրեմն ամեն ինչ հնարավոր է:

Այս խոսքերն ամրագրվել են «Իքս Գրուպ» ընկերության անցած ճանապարհով: Մանրածախ առևտրից մինչև մեծածավալ արտադրություն, հյուրանոցային համալիրից մինչև շինարարություն, ահա այսպես բազմազան են մեր գործունեության ոլորտները և , այո, հաջողակ: Այս ամենն իհարկե մի մեծ անձնակազմի տիտանական աշխատանքի, ինչպես նաև հավատարիմ և բանիմաց գործընկերների առկայության արդյունք է: Մենք մեր հաջողությունները չենք բարձրաձայնում, միայն գրանցում ենք, քանի որ ամեն մի նոր նվաճում հիմք է հաջորդի: Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մաս են կազմում «Իքս Գրուպ» մեծ ընտանիքի և հավաստիացնում եմ, որ «Իքս Գրուպ»-ը շարունակելու է կատարելագործվել, քայլել ժամանակին համընթաց, բացահայտել և նվաճել նոր հորիզոններ:

Supported by a highly technological management and operating system and highly qualified and integrated workers, we always search for excellence in everything to maintain long term growth and prosperity.

Khachik Khachatryan
Chairman of the Board of Directors of X-Group, Founder

Մեր գործունեության ոլորտները

Այսօր ընկերության գործունեության հիմնական ոլորտներն են՝

Դարձե՛ք մեր գործընկերը

«Իքս Գրուպ» ընկերության ամենակարևոր ձեռքբերումը գործընկերների և հաճախորդների բարձր գնահատականն է:

Կապվել մեզ հետ