«Իքս Գրուպ» ընկերությունը մի մեծ համերաշխ ընտանիք է, որտեղ ամենակարևորը մարդն է:
Մենք արժևորում ենք մեր աշխատակիցների բարեկեցությունը և դրական տրամադրվածությունը: Հարկ է նշել, որ դրական վերաբերմունքից զատ, գրեթե բոլոր օղակներում գործում է մոտիվացիոն աշխատանքային և աշխատավարձային համակարգ:
Այստեղ աշխատում են գիտական տարբեր աստիճաններ նվաճած արհեստավարժ մասնագետներ, ովքեր «Իքս Գրուպ»-ի շրջանակներում ունեն
ավելի քան տասը տարվա աշխատանքային փորձ:
Մենք միշտ ուրախ ենք համալրել մեր շարքերը նոր և եռանդուն աշխատակիցներով, ովքեր կկարողանան իրենց ներդրումն ունենալ մեր ընկերության զարգացման գործում: