«Արաքս» թռչնաֆաբրիկայի հերթական նվաճումը. տեսանյութ

  • Մայիսի 21-23-ը Ռուսաստանում անցկացված «Մսամթերքի արտադրություն. Куриный Король / VIV Russia» միջազգային ցուցահանդեսում «Արաքս» թռչնաֆաբրիկայի «Թարմ պաղեցված բրոյլեր հավ» ապրանքատեսակն արժանացավ ոսկե մեդալի` դառնալով տարվա լավագույն հայտնություն: Ցուցահանդեսին մասնակցում էին գյուղատնտեսության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող բազմաթիվ ընկերություններ` աշխարհի բոլոր երկրներից: Այս ձեռքբերումը ևս մեկ անգամ փաստեց, որ «Արաքս» թռչնաֆաբրիկան արտադրում և սպառողին է մատուցում բացառապես որակյալ արտադրանք, որը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին: «Արաքս» թռչնաֆաբրիկայի մարկետինգ-մենեջեր՝ Արսեն Խաչատրյանը հանդես եկավ շնորհակալական խոսքով.

    «Մենք բոլորս այստեղ ենք, քանի որ դարձնում ենք այս աշխարհն ավելի համեղ: Ես շնորհակալություն եմ հայտնում ցուցահանդեսի բոլոր մասնակիցներին: Իրականում այս մրցանակը խոսում է այն մասին, որ մեր ընկերությունում մարդիկ կարողանում են կատարել թիմային աշխատանք, և դա մեզ համար ամենակարևորն է»:

    Ամենամյա ,ավանդական այս ցուցահանդեսին «Արաքս» թռչնաֆաբրիկան մասնակցնում է արդեն երրորդ անգամ:

    Ցուցահանդեսում գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ զբաղվող առաջատար ընկերությունները ներկայացրել էին տարատեսակ կենդանիների բուծման և զարգացման, հավկիթների արտադրության և մշակման, կերերի արտադրության, մորթի համար նախատեսված սարքավորումների արտադրության, մսամթերքի և կաթնամթերքի հումքի, հացահատիկային կուլտուրաների արտադրության և պատրաստի արտադրանքի մատուցման հետ կապված իրենց գործունեությունը:

    Ցուցահանդեսի հիմնական գաղափարը մսամթերքի անվտանգությունն ու որակն է` արտադրությունից մինչև սպառում:

    Ուրախալի է,որ ողջ աշխարհում հայտնի, մեծ ճանաչում և մասսայականություն վայելող այս միջոցառմանը Հայաստանը պատվով ներկայացրեց և առաջատարի տիտղոսին արժանացավ «Արաքս» թռչնաֆաբրիկան` բարձր պահելով հայրենական արտադրողի անունը ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս: