Շրջայց «Արաքս» թռչնաֆաբրիկայում. տեսանյութ

  • Մարտի 5-ին, մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ, «Արաքս» թռչնաֆաբրիկայի տնօրեն Գագիկ Մակարյանի և արտադրամասերի պետերի ուղեկցությամբ, ստուգայց կատարեցին թռչնաֆաբրիկայում:

     

    Լրագրողները սկզբում այցելեցին ձվի արտադրամաս, որտեղ նրանց զարմացրեցին թռչնաֆաբրիկայի արտասահմանյան սարքավորումներն ու էկոլոգիապես մաքուր միջավայրը: Ձվի արտադրամասի պետը նրանց մանրամասն ծանոթացրեց հոսքագծերի աշխատանքների, ձվերի լուսային զննման, կշռման և փաթեթավորման հետ:

     

    Շարունակելով ստուգայցը` լրատվամիջոցների ներկայացուցիչները ականատես եղան հավերի մորթի և մսամթերքի մշակմանը: Ծանոթանալով արտադրության ծավալին և որակին` նրանք միաձայն եկան այն եզրակացության, որ «Արաքս»-ը, հիրավի, տարածաշրջանում ամենամեծ ու տեխնոլոգիապես զարգացած թռչնաֆաբրիկան է:

     

    Կազմակերպված ասուլիսի ընթացքում, թռչնաֆաբրիկայի տնօրեն Գագիկ Մակարյանը պատասխանեց լրագրողներին հուզող հարցերին.

     

    - Կարո՞ղ եք նշել առանցքային նվաճումներ, որ գրանցել է Ձեր թռչնաֆաբրիկան:

     

    - Երկու անգամ` 2003 և 2011 թ Մոսկվայի «Куринный король» ցուցահանդեսում արժանացել ենք մրցանակների, այդ թվում 2011 թ- ին` Гран При: 2008, 2009, 2010 թ-ներին «Արաքս» թռչնաֆաբրիկան նվաճել է «Տարվա ապրանքատեսակ» մրցանակները` ձվի , թռչնամսի և կիսաֆաբրիկատների համար: Ամենը չեմ հիշի:

     

    - Ինչպե՞ս եք ապահովում արտադրանքի անվտանգությունը:

     

    - Նախ հիգիենիկ պայմաններով և լաբորատոր ստուգումներով, բայց շատ կարևոր դեր ունեն նաև մեր ժամանակակից սարքավորումները՝ գերմանական EMF, Big Dutchman,հոլանդական VDL, Pas Reform, Staalkat, ավստրիական Schaller: Սրանք արտասահմանյան ամենաճանաչված ընկերությունների տեխնոլոգիաներն են:

     

    - Պարոն Մակարյան, այսօր շրջանառվում են լուրեր, որ Զատկին ընդառաջ սպասվում են թանկացումներ, ի՞նչն է թանկացման պատճառ հանդիսանում և որքանո՞վ է այն արդարացված:

     

    - Ես իրավասու եմ խոսել միայն մեր թռչնաֆաբրիկայի անունից և վստահեցնում եմ ձեզ, որ «Արաքս» թռչնաֆաբրիկան, չնայած կերի թանկացմանը, չի թանկացնի իր ապրանքները, և մեր սպառողները կշարունակեն օգտվել մեր արտադրանքից` նույն սակագներով:

     

    Ստուգայցի վերջում լրագրողներն այցելեցին կիսաֆաբրիկատների արտադրամաս:

    Հյուրերի արձագանքը ևս մեկ անգամ փաստեց այն մասին, որ «Արաքս» թռչնաֆաբրիկան իր ոլորտի առաջատարն է, քանի որ աշխատում է հավատարիմ մնալով իր կարգախոսին` «առողջ սնունդ, առողջ ապագա»: