«Իքս Գրուպ»  ընկերությունը սկսել է գործունեություն ծավալել դեռ 1995 թ.-ից, սակայն պաշտոնապես այն հիմնադրվել է 2000 թ-ին: Չնայած ընկերության երիտասարդ տարիքին, այն այսօր գործունեություն է ծավալում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում և  Վրաստանում: Ընկերությունն  իր գործունեության շրջանակներում  ներառել է  հետևյալ ոլորտները.

  • Հյուրանոցային ծառայություններ
  • Թռչնաբուծություն
  • Շինարարություն
  • Արտադրություն
  • Մանրա-մեծածախ վաճառք
  • Ֆրանչայզինգ

 

«Իքս Գրուպ»-ի  կազմի մեջ մտնում են տարածաշրջանում ամենամեծ թռչնաֆաբրիկան և ամենամեծ ջրային ատրակցիոնը, Հայաստանում կահույքի  ամենամեծ ցանցը, Ռուսաստանի Դաշնությունում ամենահին մանկական առևտրի կենտրոնը:

«Իքս Գրուպ»  ընկերության ամենակարևոր ձեռքբերումը  գործընկերների և հաճախորդների բարձր գնահատականն է: