Սուրբ հրաշափառ Հարության տոնին ընդառաջ, ԱՐԱՔՍ ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱՆ հրավիրեց բոլորին Հյուսիսային պողոտա՝ Զատիկի տոնահանդեսը միասին նշելու: Այնտեղ տեղադրված էին մեկ ՄԵԳԱ հավկիթ և չորս ստենդ՝  "Արաքս Թռչնաֆաբրիկա"-ի աշխատակցուհիների մասնակցությամբ: Ցուցադրված ստենդները լեցուն էին դեկորներով և խոտերով, ինչպես նաև արդեն իսկ եփված հավկիթներով, որոնք անցորդների անմիջական մասնակցությամբ տեղում ներկվեցին և "Արաքս Թռչնաֆաբրիկա"-ի մեքենաներով ուղարկվեցին դիրքեր՝ Հայրենիքի պաշտպաններին:

Միջոցառումը Հյուսիսային պողոտայում շարունակվեց մինչև ապրիլի 20-ը՝ ժամը 20:00-ն: 
Սա տոնահանդես էր` բաց երկնքի տակ:
Տոնահանդեսի կազմակերպիչ՝  ԱՐԱՔՍ ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱ: