«Իքս Գրուպ» ընկերությունը տան տեր դարձրեց 2 ընտանիքի

Ղազանչյանների ընտանիքը տան տեր դառնալուց հետո ավելի է մեծացել: Փոքրիկ Նելլին այս տանն է ծնվել: Տունը «Իքս Գրուպ» ընկերության նվերն է բազմանդամ ընտանիքին: Ընկերության աշխատակիցներն այս հարկի տակ նախաամանորյա առաջին հյուրերն են: Եկել են նվերներով. սառնարան` ընտանիքին, իսկ երեխաներին` գիրք ու խաղալիք:

Նորագույն տեխնոլոգիաներով կառուցված երկրորդ տունը Շիրակամուտում էր: Սաղաթելյանները 20 տարի կիսախարխուլ տնակում են ապրել: Նորամուտի ուրախությանը հաջորդեց երեխայի ծննդյան բերկրանքը: Բնակարանամուտից հետո էլ ընկերությունը շարունակում է օգնել ընտանիքին, նախկինում տունը կահավորել են, հիմա էլ գազօջախ են նվիրում: «Իքս Գրուպ» ընկերությունը շարունակելու է բարեգործությունները` ձեռք մեկնելով սոցիալական ծրագրերում ընդգրկված ընտանիքներին: