«ՊԱՆԴԱ-ՍԻԹԻ» մանկական առևտրի կենտրոնը եռահարկ շինություն է, որը գտնվում է Մոսկվայի Անդրոպովի պողոտա 11 հասցեում: Իր հաճախորդների հարմարության համար կենտրոնն առաջարկում է անվճար փոխադրամիջոց մետրոյի «Կոլոմենսկայա» կայարանի մոտից:

Առևտրի կենտրոնը զբաղեցնում է 7000 ք.մ. տարածք և հագեցած է ժամանակակից հեռահաղորդակցական սարքավորումներով, որոնք ապահովում են կենտրոնի անվտանգությունը: Ծավալուն տաղավարներն ապահովում են երեխաների և նրանց ծնողների ազատ տեղաշարժումը ամբողջ շենքում:

Կենտրոնն առաջարկում է մանկական պարագաների լայն տեսականի` սկսած մատչելի կենցաղային ապրանքներից, ինչպես օրինակ` մանակական սնունդ, հագուստ, կոշիկ, խաղալիքներ, մանակական սայլակներ, մահճակալներ, հեծանիվներ, տարաբնույթ աքսեսուարներ, մինչև հանրահայտ արտասահմանյան ապրանքանիշների արտադրանք, ինչպիսին են Avent, Huggies, Heinz, Pampers, Lego, Stillini, Senbodulun, Kerry, Taylor, Doctor Junior, Harput, Bodi Junior, Herdal և այլն:

Ամեն շաբաթ առևտրի կենտրոնում կազմակերպվում են վարպետության անվճար դասընթացներ` մշակութային ամենատարբեր բնագավառներից: Գործում է նաև անվճար մանկական խաղասրահ:

«ՊԱՆԴԱ-ՍԻԹԻ» մանկական առևտրի կենտրոնը ակտիվորեն զբաղվում է նաև բարեգործություններով: Պարբերաբար նյութական օգնություն է տրամադրվում մանկատներին, գիշերօթիկ դպրոցներին, բազմազավակ ընտանիքներին, զինծառայողների ընտանիքներին և այլն:

 

Կայք` www.panda-city.ru