«Իքս Գրուպ»-ի նվերը կենդանաբանական այգուն. տեսանյութ

Հաճելի անակնկալ բոլոր երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի համար: «Իքս Գրուպ» ընկերությունը Երևանի կենդանաբանական այգուն նվիրեց «թագավորական» ցեղատեսակի եղնիկների ընտանիք, որը Հայաստան է բերվել Դանիայից: Այս հրաշք կենդանիները այսուհետ կլինեն կենդանաբանական այգու խնամակալության տակ: Վստահ ենք, որ ոչ մի այցելու անտարբեր չի անցնի «թագավորական ընտանիքի» գեղեցկության կողքով և շատ կարճ ժամանակահատվածում նրանք կդառնան մեր բոլորի սիրելիները: Այնպես որ բոլորին հրավիրում ենք ծանոթանալու կենդանաբանական այգու նոր բնակիչներին: