«Իքս Գրուպ» ընկերության նվեր-հավկիթները` մանկատներին ու ծերանոցներին

«Իքս Գրուպ» ընկերության նախաձեռնությամբ, Սուրբ Զատկի տոնին ընդառաջ, "Արաքս" թռչնաֆաբրիկայի ներկայացուցիչներն այցելեցին երևանյան մի շարք մանկատներ, ծերանոցներ նաև սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հովանու ներքո գտնվող անապահով ընտանիքներին և բոլորին հանձնեցին տոնի խորհուրդն իր մեջ ամփոփող նվեր-հավկիթներ:

Այցելության առաջին վայրը Նորքի տուն-ինտերնատ են: Այստեղի բազմաթիվ բնակիչների համար Զատկի տոնը առանձնահատուկ է: Տուն-ինտերնատում նկատվում էր հետաքրքիր աշխուժություն, շատերը դուրս էին եկել պատուհաններից և հարցուփորձ էին անում:

Մենք հրաժեշտ տվեցինք այստեղի բնակիչներին` մեզ հետ տանելով նրանց բազմաթիվ օրհնանքները: Այցելության հաջորդ վայրը հարևանությամբ գտնվող "Երևանի "Մանկան տունն" էր : Այստեղ բնակվում են մինչև վեց տարեկան երեխաներ և մանկատան փոքրիկ բնակիչները ևս մեզ պատմեցին, որ անհամբեր սպասում են Սուրբ Զատիկի տոնին:

Այնուհետև ուղևորվեցինք Մարի Իզմիլյանի անվան մանկատուն: Երեխաները գրկաբաց և հյուրընկալ ընդունեցին հյուրերին` թռչնաֆաբրիկայի ներկայացուցիչներին և լրագրողներին: Նրանք մանկական հրճվանքով գունեղ հավկիթներով խաղացին, մեզ ևս ներգրվելով իրենց խաղի մեջ:

Այստեղ փոքրիկները ոգևորությամբ պատմում էին, որ Սուրբ Զատիկը քրիստոնեական եկեղեցու մեծագույն տոնն է: Այն խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի Հարությունը: Նվիրելով "Արաքս" թռչնաֆաբրիկայի արտադրության հավկիթները` մենք ուղևորվեցինք «ԶԱՏԻԿ» մանկատուն:

Այստեղ ևս մեզ դիմավորող հրաշք երեխաները մեծ ոգևորությամբ մեզ հետ կիսվում էին տոնի մասին իրենց գիտելիքներով: Դժվարությամբ բաժանվելով փոքրիներից` հաջորդն այցելեցինք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հովանու ներքո գտնվող անապահով ընտանիքներին` հանձնելու նվերները:

Հոգևորականների օրհնության ծեսից հետո բոլորը ստացան "Արաքս" թռչնաֆաբրիկայի կողմից պատրաստված նվերները: Այստեղ կային նաև բազմաթիվ սիրիահայ ընտանիքներ:

Այցելության վերջին կայանը Երևանի №1 տուն –ինտերնատն էր: Այստեղ բնակվող բազմաթիվ տատիկ-պապիկները այս գեղեցիկ նախաձեռնության շնորհիվ վերհիշեցին մանկական անհոգ տարիներն ու մի ակնթարթ տեղափոխվելով երազելի մանկություն` իրենք ևս խաղացին գունեղ հավկիթներով:

Այսքանով չի ավարտվում այս գեղեցիկ նախաձեռնությունը,ողջ օրվա ընթացքում "Արաքս" թրչնաֆաբրիկայի ներկայացուցիչներն այցելեցին նմանօրինակ բազմաթիվ այլ վայրեր և հավկիթներ նվիրեցին շատ շատերին:

Ուրախալի է, որ "X-գրուպ" ընկերությունը սոցիալական պատասխանատվություն է կրում և տոնը հավասար դարձնում բոլորի համար: