«Գեղամա» հանգստի գոտին տեղակայված է Սևանա լճի հարավարևմտյան  ափին: 2009 թվականի նոյեմբերից ձեր տրամադրության տակ արդեն գործում են հարմարավետ քոթեջներ`  կահույքով և բոլոր  անհրաժեշտ հարմարություններով ապրելու կամ հանգիստն անցնկացնելու համար: 

Այստեղ ամեն ինչ սովորական է, հոգուն մոտիկ և զարմանալիորեն տնական: 

Հանգստի գոտում ներառված են մանկական խաղահրապարակ, ֆուտբոլի և վոլեյբոլի դաշտեր, ինչպես նաև հանդերձարան և լոգարան: Ձեր տրամադրության տակ կլինեն նաև ջրային դահուկներ, մոտորանավակներ, ջրային բատուտ և այլն: Դուք այստեղ հիանալի ժամանակ կանցնակցնեք ոչ միայն ամռանն, այլև ձմռանը: 

«Գեղամա» ռեստորանային համալիրում դուք հնարավորություն կունենաք համտեսել համեղ ձուկ կամ պարզապես հաճելի ժամանակ անցկացնել: