Գաղափարն իրականության վերածելը գերագույն հաճույք է: Երբ ամեն աշխատակից իր տեղում է և սիրում է այն աշխատանքը, որ ինքն է կատարում, ուրեմն ամեն ինչ հնարավոր է:

 

Այս խոսքերն ամրագրվել են «Իքս Գրուպ» ընկերության անցած ճանապարհով: Մանրածախ առևտրից մինչև մեծածավալ արտադրություն, հյուրանոցային համալիրից մինչև շինարարություն, ահա այսպես բազմազան են մեր գործունեության ոլորտները և , այո, հաջողակ: Այս ամենն իհարկե մի մեծ անձնակազմի տիտանական աշխատանքի, ինչպես նաև հավատարիմ և բանիմաց գործընկերների առկայության արդյունք է: Մենք մեր հաջողությունները չենք բարձրաձայնում, միայն գրանցում ենք, քանի որ ամեն մի նոր նվաճում հիմք է հաջորդի: Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մաս են կազմում «Իքս Գրուպ» մեծ ընտանիքի և հավաստիացնում եմ,  որ  «Իքս Գրուպ»-ը շարունակելու է կատարելագործվել, քայլել ժամանակին համընթաց, բացահայտել և նվաճել նոր հորիզոններ:

 

 

 

՛՛Իքս Գրուպ՛՛ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, հիմնադիր՝ Խաչիկ Խաչատրյան:

www.khachikkhachatryan.com