Ստեղծման օրվանից ի վեր մեր ընկերությունն իր գործունեության պարտադիր մաս է դարձրել հովանավորչությունը և բարեգործությունը: «Իքս Գրուպ»-ի բարի կամքի յուրաքանչյուր դրսևորում փոխհատուցվում է դրական էներգիայի մեծ հոսքով, որն էլ, փոխանցվելով մեր բոլոր աշխատակիցներին, նոր ձեռնարկումների հիմք է հանդիսանում: Մենք օգնում ենք աղետներից տուժած և օթևանը կորցրած մարդկանց նորից հայտնվել տանիքի տակ և վերսկսել կյանքը, մենք աջակցում ենք մշակութային գործիչներին իրենց մտահղացումներն իրականացնելու գործում, որ ստեղծվեն նոր արժեքներ: Բնապահպանական խնդիրներից մինչև աշխատատեղերի ստեղծում. բազմազան ու բազմաթիվ են մեր խնդիրները, սակայն մեր հավատն ու պատրաստակամությունը թույլ է տալիս աստիճանաբար լուծել դրանք: Մենք հպարտ ենք, որ բարի գործ ենք կատարում: