«Վիլաշին» շինարարական ընկերությունը հիմնադրվել է 1998 թվականին և շարունակում է իր ակտիվ գործունեությունը տարաբնույթ շենքերի նախագծման և կառուցման գործում Հայաստանի ամբողջ տարածքում: Իր հաճախորդների մասին մտածելով 2007 թվականին «Վիլաշին»-ը մշակել է «LFBT» (Light Frame Building Technologies). նախագիծը: Այս նախագիծը հնարավորություն է տալիս կառուցել է քոթեջներ, բնակելի և օֆիսային շենքեր, բիզնես կենտրոններ և այլն հնարավոր ամենակարճ ժամկետներում և ամենամատչելի գներով: Նախագծի կարգախոսն է «Մեկ տուն` մեկ ամիս»: Այս նախագիծը ենթադրում է 65-ից 120 քմ մակերեսով մի տան կառուցումը մեկ ամսվա ընթացքում: «Վիլաշին» շինարարական ընկերությունը կատարել է պատվերներ այնպիսի հայտնի ընկերությունների համար, ինչպիսիք են «Ջերմուկ Գրուպ»-ը, «Վիվասել»-ը, «Տասից Տասը» հրաձգարանը, «Գեղամա» հանգստի գոտին և այլն:

Վերջին տարիներին նշմարվում է թեթև կարկասային շենքերի շինարարության աճ: «LFBT» նախագիծը նախատեսում է օբյեկտների կառուցում բետոնային հիմքերի վրա կամ երկաթբետոնե սալիկներով, որոնք արտադրված են ավանդական մեթոդով:

 

«Վիլաշին» շինարարական ընկերությունը անհատական մոտեցում է ցուցաբերում իր բոլոր հաճախորդներին` հաշի առնելով նրանց դիտարկումներն ու առաջարկությունները:

 

Կայք` www.villashin.am