«Վալենսիա» հյուրանոցային համալիրը գտնվում է Երևան քաղաքի կանաչապատ տարածքում և հանդիսանում է հիանալի վայր հանգստի և զվարճանքի համար: Այստեղ հաճախորդներին ամբողջ տարին մատուցվում է բարձր մակարդակի հարմարավետություն և ծառայություններ: 

«Վալենսիա» հյուրանոցային համալիրն իր մեջ հիանալիորեն համադրել է հարմարավետությունն ու եվրոպական նրբաճաշակությունը: «Վալենսիա»-ն նմանվում է փոքրիկ քաղաքի,որը թաքնված է կանաչապատ տարածքում ծառերի և ծաղիկների մեջ, որտեղ տեղաայված են նաև հիանալիորեն ձևավորված և լիակատար հանգստի համար նախատեսված քոթեջներ, որոնց ներքին հարդարումը կատարված է եվրոպական ոճով: «Վալենսիա» հյուրանոցային համալիրն ունի 56 քոթեջ, որոնցում ընդհանուր առմամբ կարող է տեղավորվել 90 մարդ:

Հենց մեր համալիրում դուք կտեսնեք շքեղության  և բարձրակարգ սպասարկման համադրություն: Այստեղ դուք ձեզ կզգաք ինչպես տանը, տնից հեռու, սակայն հարմարավետության և նրբագեղ կյանքի ոճով: Այս ամենը հայկական ավանդական հյուրընկալության հետ համատեղ կդարձնի ձեր հանգիստն անմոռանալի:

Որպեսզի հանգիստն էլ ավելի կատարյալ լինի, հյուրանոցի բոլոր հյուրերին տրվում են ջրային գոտու հրավիրատոմսեր: «Կարմեն» շքասրահում ձեզ կմատուցվեն հայկական խոհանոցի ամենահամեղ ճաշատեսակները: 

 

Կայք`  www.valensiahotel.am