«Ջրաշխարհ»-ը տեղակայված է Երևան քաղաքում շուրջ 2 հեկտար կանաչապատ տարածքում: Այն իրապես օազիս է, որտեղ ամռան տապին կարելի է զովանալ և հիանալի ժամանակ անցկացնել: «Ջրաշխարհ»-ն աշխատում է տարվա տաք եղանակին և իր հաճախորդներին առաջարկում է տարաբնույթ զվարճանքներ և պոտենցիալ հանգստի համար նախատեսված բոլոր հարմարությունները, ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի համար:

«Ջրաշխարհ»-ը համապատասխանում է եվրոպական բոլոր չափանիշներին, ջրի որակը ապահովվում է ժամանակակից սարքավորումներով և բավարարում է նորմայի բոլոր պահանջները: Ջրային ատրակցիոնները, երեխաների և մեծահասակների համար նախատեսված լողավազանները, ջակուզին մոռացնել են տալիս շոգի մասին, բարձրացնում են տրամադրությունը և կդարձնեն ձեր ակտիվ հանգիստն էլ ավելի տպավորիչ: Ջրային գոտու տարածքում կա զվարճանքների համար նախատեսված տարածք, ռեստորան, սրճարան, բար, արագ սննդի կետ, ինչպես նաև լոգարան, հանդերձարան և ավտոկայանատեղի: Ջրային գոտում ձեր անվտանգությունը կապահովի փրկարարների պրոֆեսիոնալ խումբը, իսկ անհրաժեշտության դեպքում կցուցաբերվի առաջին օգնություն: