Հրավիրում ենք Ձեզ յուրահատուկ վայր Երևան քաղաքում «Տասից տասը» զվարճանքների համալիր, վայր որտեղ կարելի է հանգստանալ ընտանիքի կամ ընկերների հետ: Լինելով տեղակայված Երևանի ամենատեսարժան վայրերից մեկում` Զանգու գետի ափին «Տասից տասը» համալիրը թույլ է տալիս ամբողջությամբ կտրվել քաղաքի եռուզեռից և զգալ բնության շունչն ու զբաղվել որսորդությամբ դուրս չգալով քաղաքից:

 

Ձեր տրամադրության տակ կլինեն մեր համալիրի բոլոր հնարավորությունները, Դուք կկարողանաք ձեր ուժերը փորձել որսորդության մեջ օգտագործելով տարբեր զենքեր:

Այնուհետև ինչպես հարիր է որսորդներին, կարող եք ձեր որսը պատրաստել մեր հատուկ մանղալի վրա, կամ վստահել այն մեր խոհարարներին:

Ձիավարման երկրպագուներն անպայման կցանկանան լինել մեր ձիարշավարանում և հեծնել մեր ազնվացեղ նժույգները:

Դուք նաև հնարավորություն ունեք այստեղ կազմակերպել ձեր ընտանեկան միջոցառումները` հարսանյաց հանդես, ծննդյան տոն կամ ուղղակի հավաքվել ընկերների հետ: Ցանկության դեպքում կարող եք առանձնանալ որսորդական տնակներում:

Հարկ է նշել, որ այստեղ գործում է գարեջրատուն, որտեղ մատուցվում է հայտնի «Blonder» լցնովի գարեջուրը: Այս յուրահատուկ գարեջրի համը կարող եք վայելել միայն «Տասից տասը» համալիրում:

«Տասից տասը» հիանալի վայր է անմոռանալի ժամանակ անցկացնելու համար: