«Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ն հավկիթների արտադրության և իրացման ոլորտում զբաղեցնում է առաջատար դիրքերից մեկը: Այն հիմնադրվել է 1951 թվականին  և հանդիսանում է  խոշորագույն թռչնաբուծական ֆաբրիկան ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում:  1999 թվականին «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ն սեփականաշնորհվել և մտել է «Իքս Գրուպ» ընկերության կազմի մեջ, ինչի արդյունքում թռչնաֆաբրիկան սկսել է ծաղկել: Վերանորոգվեցին բոլոր սարքավորումները, տեխնիկական բազան սկսեց համալրվել,  կառուցվեց կենսաբանական թափոնների հեռացման համակարգ և լաբորատորիա: Այս ամբողջ համակարգը նպաստեց ժամանակակից արդյունավետ արտադրության ստեղծմանը և ընկերությունը դարձրեց հայրենական արտադրողների շրջանում առաջատարը:

Տարիների ընթացքում հսկայական փորձ է  կուտակվել հայաստանյան պայմաններում ածան հավերի հայտնի ցեղատեսակների աճեցման և բարձրորակ հավկիթների արտադրության  ոլորտում: 

Այս պահին թռչնաֆաբրկան ապահովված է սեփական արտադրության կերերով, ինչպես նաև համագործակցում է հավերի համար կերեր արտադրող միջազգային ճանաչում ունեցող ընկերությունների հետ: Թռչնաֆաբրիկան շարունակում է ընդլայնել արտադրական ծավալները` ավելացնելով առաջարկվող ապրանքատեսակների ընտրանին` նպատակ ունենալով բավարարել  տեղական շուկայի բոլոր պահանջները:  «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի իրացման ցանցը ոչ միայն ներառում է Հայաստանի, այլև հարևան Վրաստանի շուկան:

Թռչնաֆաբրիկայի գլխավոր նպատակը արտադրության որակի բարձրացումն է ու ցածր ինքնարժեքը: