M&S առևտրի կենտրոնը  առաջարկում է եվրոպական առաջատար կազմակերպությունների  շքեղ և բարձրորակ կահույքի և պարագաների լայն տեսականի: Մեր սրահներում Դուք կարող եք գտնել տարատեսակ ննջարանային, հյուրասենյակային, ճաշասենյակային, միջանցքների և մանկական սենյակների, գրասենյակային և խոհանոցային կահույք, հյուրանոցների, այգիների և պարտեզների համար նախատեսված կահույք, ինչպես նաև դռներ, լուսամփոփներ, լամպեր, ծաղկամաններ և այլ բազմազան պարագաներ, որոնք կհամապատասխանեն Ձեր պահանջներին:

 

Մեզ մոտ Դուք ունեք հնարավորություն մեկ սրահից ընտրելու Ձեր ճաշակին համապատասխան ներքին հարդարման բոլոր պարագաները: Մենք աշխատում ենք ուղղակիորեն արտադրողների հետ, այդ իսկ պատճառով առաջարկում ենք մեր հաճախորդներին առավել մատչելի գներ: Մեր աշխատանքի կարևոր մասն է կազմում կահույքի և ներքին հարդարման պարագաների նորաձևությանը մշտապես հետևելը: Մեր մասնագետները առաջարկում են եվրոպական և ասիական արտադրության ամենաորակյալ տեսականին և պատրաստ են մշտապես իրենց մասնագիտական աջակցությունը ցուցաբերել Ձեզ: Նրանք կօգնեն Ձեզ ընտրել ցանկացած տեսակի և գնի կահույք մեր լայնածավալ կատալոգներից, կամ պատվիրել Ձեր իսկ մտահաղացումներին համապատասխան կահույք:

 

Տարիներ շարունակ մենք կահավորել ենք բազմաթիվ ռեստորաններ, հյուրանոցներ և այլ հասարակական շինություններ բարձրակարգ կահույքով և այլ ներքին հարդարման պարագաներով: Մեր նախագծած և իրականացրած բազմաքանակ նախագծերից առավել հատկանշական են Պաշտպանության նախարարության շենքի ամբողջ դիզայնն ու կահավորումը, Կենտրոնական Բանկի նոր շենքը և այլն:

 

Մենք միշտ հպարտանում ենք այն փաստով, որ նույնիսկ մեկ հաճախորդ չի հեռացել մեր սրահներից առանց գտնելու այն, ինչ փնտրում էր: Մեր մշտական պատվիրատուները նշում են, որ մեզ հետ աշխատանքի առաջին իսկ օրերից կահույքի և հարդարման պարագաների ընտրությունը դարձել է նրանց ամբողջ նախագծի ամենահեշտ և հաճելի մասը: Մեր հաջողությունը պայմանավորված է կահույքագործ ֆաբրիկաների հետ երկարաժամկետ համագործակցությամբ և այն փաստով, որ մենք հավասար ուշադրության ենք արժանացնում ինչպես թանկարժեք և բարձրակարգ, այնպես էլ միջին դասի պատվերները: Մեր կարգախոսն է` անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին:

 

Կայք`  www.ms-center.am